Մեծ Բրիտանիան 150 մլն ֆունտ ստեռլինգ (200 մլն դոլար) կծախսի ականներ հայտնաբերող ստորջրյա անօդաչու սարքեր գնելու վրա։ Այս մասին հայտնել է The Daily Telegraph թերթը։

Ըստ տեղեկությունների, ժամանակակից ծովային անօդաչու սարքերը կարող են օգտագործվել Սև ծովի ականազերծման համար, ինչպես նաև կրիտիկական կարևորության ստորջրյա օբյեկտները, ինչպիսիք են մալուխները կամ խողովակաշարերը, պահպանելու համար։ Համաձայն Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարության կողմից տեղադրված պայմանագրի, որին հղում է անում պարբերականը, սկզբնական փուլում նախատեսվում է ձեռք բերել 24 ստորջրյա անօդաչու սարք։ Դրանց բնութագրերը չեն նշվում, սակայն կարելի է եզրակացնել, որ յուրաքանչյուր սարքի արժեքը կկազմի մոտ 6 միլիոն ֆունտ ստեռլինգ (ավելի քան 8 միլիոն դոլար)։

Պարբերականը մեջբերում է Մեծ Բրիտանիայի ՊՆ-ն, որտեղ հայտարարել են, որ անօդաչու նավերը «ավելի արագ են շարժվում և ավելի մեծ ճշգրտություն են ապահովում, քան անձնակազմով համալրված ականորսիչ նավերը»։