Մինսկը ոչ բարեկամական է համարում Վիլնյուսի գործողությունները, որը Լիտվայի և Բելառուսի սահմանի հետ ամբողջական փակման ծրագիր է մշակել։ Այս մասին հայտնել է Բելառուսի պետական մաքսային կոմիտեի մամուլի ծառայությունը։
«Լիտվայի իշխանություններն այսօր որոշում են կայացրել առայժմ չբացել երթևեկությունը բելառուսա-լիտվական սահմանով։ Բացի այդ, նրանք հայտարարել են Բելառուսի հետ ավտոճանապարհային սահմանի անժամկետ փակման մշակված գործողությունների ծրագրի մասին, որում բացառություններ կան Եվրոպական միության երկրների քաղաքացիների և դիվանագետների համար»,- ասվում է տեքստում։
Գերատեսչությունը նշել է, որ Լիտվան հետագա որոշումները կկայացնի հոկտեմբերի 29-ին։
«Պետական մաքսային կոմիտեն շարունակում է հետևել լիտվացիների կողմից ձեռնարկվող ոչ բարեկամական գործողություններին և կտեղեկացնի մեզ, եթե իրավիճակը փոխվի», - նշել են մամուլի ծառայությունում։





























