Հայաստանը և Եվրամիությունը պատրաստվում են նոր փաստաթղթեր ստորագրել։ Այս մասին հոկտեմբերի 27-ին 2026 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման վերաբերյալ մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարել է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանի և ԵՄ-ի միջև համագործակցությունը շատ նշանակալի բաղադրիչներ ունի։
«Նաև նախատեսվում է նոր փաստաթղթեր ստորագրել», - հավելե; է Միրզոյանը՝ չմանրամասնելով, թե որ փաստաթղթերի մասին է խոսքը։





























