Ճապոնիայի ֆինանսների նոր նախարար Սացուկի Կատայաման և ԱՄՆ ֆինանսների նախարարության ղեկավար Սքոթ Բեսենթը քննարկել են հակառուսական պատժամիջոցները և ռուսական էներգակիրներից, մասնավորապես՝ Հեղուկ բնական գազից (ՀԲԳ), ճապոնական կողմի հրաժարվելու հարցը։ Այս մասին հայտնել է Կատայաման՝ ճապոնացի լրագրողներին հետ զրույցում կիսվելով Բեսենթի հետ հանդիպման արդյունքներով։

Ինչպես ընդգծում է «Կիոդո» գործակալությունը, Կատայաման որևէ մանրամասներ չի ներկայացրել կայացած զրույցի մասին։ ԱՄՆ ֆինանսների նախարարության ղեկավարը Ճապոնիա է ժամանել նախագահ Դոնալդ Թրամփին ուղեկցող պատվիրակության կազմում։

Նախորդ ճապոնական վարչակազմը՝ արդեն իսկ նախկին վարչապետ Սիգերու Իսիբայի գլխավորությամբ, նույնպես ուղղակիորեն չէր մեկնաբանում Բեսենթի խոսքերը, ով ավելի վաղ հայտարարել էր, որ ԱՄՆ-ն ակնկալում է, որ ճապոնական կողմը կհրաժարվի ռուսական էներգակիրների ներմուծումից։ Միևնույն ժամանակ, ճապոնական իշխանությունները պարբերաբար ընդգծում էին, որ ՌԴ-ից էներգակիրների ներմուծումը կարևոր դեր ունի Ճապոնիայի էներգետիկ անվտանգության ապահովման գործում։ Միաժամանակ, Տոկիոն խոստացել էր ուսումնասիրել, թե ինչ կարող է անել ճապոնական կողմը՝ կապված Վաշինգտոնի համապատասխան ակնկալիքների հետ։

2024 ֆինանսական տարում (2024 թվականի ապրիլի 1-ից մինչև 2025 թվականի մարտի 31-ը) Ռուսաստանից Ճապոնիա ՀԲԳ-ի մատակարարումները կազմել են ՌԴ-ից ընդհանուր ներմուծման 63,9%-ը։ Միևնույն ժամանակ, Ճապոնիան 2024 ֆինանսական տարում ռուսական նավթ չի գնել, որի նկատմամբ G7-ի երկրների հետ համատեղ սահմանվել է գնային առաստաղ, բացառությամբ «Սախալին-2»-ից մատակարարումների, որոնք կապված են այդ նախագծից ՀԲԳ-ի մատակարարումների հետ։ Ճապոնիայի իշխանությունները բազմիցս ընդգծել են, որ Ռուսաստանից էներգակիրների ներմուծումը համապատասխանում է էներգետիկ անվտանգության ոլորտում ազգային շահերին։