Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Axios-ին տված հարցազրույցում ասել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նոր պատժամիջոցները վնաս կհասցնեն ռուսական ռազմական մեքենային, սակայն Ուկրաինային դեռևս անհրաժեշտ են մեծ հեռահարության հրթիռներ, որպեսզի ստիպեն Վլադիմիր Պուտինին խաղաղություն կնքել։
Զելենսկին ասել է, որ պատժամիջոցները «կփոխեն իրավիճակը», բայց հստակեցրել է, որ Պուտինը չի փոխի իր դիրքորոշումը, եթե Թրամփը չմեծացնի ճնշումը։
«Նախագահ Թրամփը մտահոգված է էսկալացիայով։ Բայց ես կարծում եմ, որ եթե բանակցություններ չլինեն, էսկալացիան, միևնույն է, տեղի կունենա։ Ես կարծում եմ, որ եթե Պուտինը կանգ չառնի, ապա մեզ ինչ-որ բան է պետք նրան կանգնեցնելու համար։ Պատժամիջոցները նման գործիքներից մեկն են, բայց մեզ նաև անհրաժեշտ են մեծ հեռահարության հրթիռներ»,- ասել է Զելենսկին։





























