2026 թվականին Հայաստանը Եվրոպական միությունից ընդհանուր 18 միլիարդ 399 միլիոն դրամի վարկային միջոցներ կստանա։ Այս մասին հոկտեմբերի 27-ին հայտարարել է հանրապետության ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2026 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ։
Դրանցից ուղղակի վարկերը կկազմեն 14 միլիարդ դրամ, իսկ մնացած միջոցները կտրամադրվեն համաֆինանսավորման շրջանակում։
«Այդ ծրագրերն իրականացվելու են միանգամից մի քանի հիմնական ուղղություններով», - ասել է Հովհաննիսյանը՝ պարզաբանելով, թե որ ուղղությունների մասին է խոսքը։
Ավելին, ինչպես նշել է նախարարը, 2025 թվականին ԵՄ-ն Հայաստանին տրամադրել է 17 միլիարդ 525 միլիոն դրամի վարկային միջոցներ։
Ինչ վերաբերում է դրամաշնորհներին, ապա դրանց ծավալը կրճատվել է գրեթե 400 միլիոն դրամով և կազմել 949 միլիոն դրամ։ Դրանցից 776 միլիոն դրամը հենց բուն դրամաշնորհներն են, իսկ 173 միլիոն դրամը՝ համաֆինանսավորման շրջանակում տրամադրված միջոցները։





























