Մի շարք բարձրաստիճան բրիտանացի զինվորականներ Մեծ Բրիտանիայի իշխանություններին կոչ են արել բանակցություններ սկսել Գերմանիայի հետ միջուկային զենքի համատեղ օգտագործման վերաբերյալ՝ Ռուսաստանից եկող «կրիտիկական սպառնալիքին» հակազդելու համար։
«Ես ողջունում եմ դա։ Դա ճիշտ է և տեղին, և դա պետք է տեղի ունենար վաղուց։ Եթե Ռուսաստանը շարունակի ընդլայնել իր միջուկային հռետորաբանությունը, դա կպարտադրի որոշումներ ընդունել ամբողջ Եվրոպայում»,- ըստ The Daily Telegraph-ի՝ նշել է է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Ջորջ Ռոբերտսոնը։ Մինչդեռ, 2013-2016 թվականներին Մեծ Բրիտանիայի պաշտպանության շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած ֆելդմարշալ Ջոն Հոուտոնը կոչ է արել քննարկել եվրոպական մասշտաբի միջուկային զսպման միջոցը։
Միևնույն ժամանակ, Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունում նշել են, որ ներկայում իրենց երկրի և Գերմանիայի միջև միջուկային զսպման վերաբերյալ բանակցություններ չեն ընթանում, գրում է DW-ն։ Եվրոպական երկրներից միայն Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան ունեն միջուկային զենք. Փարիզն իր զինանոցում ունի 300 մարտագլխիկ, Լոնդոնը՝ մոտ 250։





























