Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև ոչ պաշտոնական շփումները երկխոսության կարևոր բաղադրիչ են, հատկապես հաշվի առնելով Վաշինգտոնի մի քանի ոչ բարեկամական քայլերը, ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:  

Նա հավելել է, որ «Буревестник» հրթիռի փորձարկումներում չկա որևէ բան, որը կարող է սրել Մոսկվայի և Վաշինգտոնի միջև հարաբերությունները։

Ըստ Պեսկովի՝ Մոսկվան շարունակում է բաց մնալ Վաշինգտոնի հետ հարաբերությունները բարելավելու համար։

«Մոսկվայի՝ Վաշինգտոնի հետ երկխոսության բաց լինելով հանդերձ, և՛ Ռուսաստանը, և՛ Պուտինը առաջնորդվում են իրենց ազգային շահերով»,- շեշտել է Կրամլի պաշտոնբական ներկայացուցիչը։

Ռուսաստանը հետևողականորեն աշխատում է իր սեփական անվտանգությունն ապահովելու ուղղությամբ, և նոր զենքի մշակումը շարունակվում է այս ուղղությամբ, հավելել է նա։

Ավելի վաղ Թրամփը մեկնաբանել էր միջուկային էներգետիկ սարքավորումով հրթիռի փորձարկումների մասին հաղորդագրությունները, նշելով, որ Միացյալ Նահանգները ևս ունի ատոմային սուզանավեր, որոնք տեղակայված են Ռուսաստանից ոչ հեռու։