«Պուտինն իր դաշնակիցների մոտ գաղտնի պարծենում էր, որ Ռուսաստանը մինչև հոկտեմբերի 15-ը կգրավի ամբողջ Դոնբասը, բայց այդ ժամկետն արդեն անցել է»,- Axios-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Ռուսաստանը չի կարող դա անել։ Նա [Պուտինը] բավարար թվով մարդիկ չունի։ Նրա հզոր գումարտակները ոչնչացվել են։ Այսօր, մարտադաշտում, մենք, ըստ էության, այնտեղ ենք, որտեղ եղել ենք վերջին երկու-երեք ամիսվա ընթացքում»,- ասել է նա։

Զելենսկին հավելել է, որ Կրեմլն արդեն մի քանի անգամ մերժել է պատերազմը կարգավորելու վերաբերյալ Թրամփի առաջարկները, հաղորդում է УНИАН-ը։

 «Որքան ինձ հայտնի է՝ Ռուբիոյի և Լավրովի միջև զրույցը դրական չէր։ Նրանք նույնն արեցին Ալյասկայից հետո։ Արդեն երրորդ կամ չորրորդ անգամ Պուտինը և նրա շրջապատը մերժում են Թրամփի ասածը»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահը։

Զելենսկին հավելել է, որ Ուկրաինայի գնահատականներով՝ ռուսական նավթային ընկերությունների նկատմամբ ԱՄՆ սահմանափակումները կարող են 50%-ով կրճատել նավթի արտահանումը։

Ըստ նրա՝ Ուկրաինան ԱՄՆ Կոնգրեսից հետագա պատժամիջոցներ և քայլեր է ակնկալում։