Աշխարհում պետության ամենատարեց ղեկավարը՝ Կամերունի 92-ամյա նախագահ Պոլ Բիան, ըստ երկրի Սահմանադրական դատարանի հրապարակած ընտրությունների արդյունքների, վերընտրվել է յոթամյա նոր ժամկետով:

Ըստ Reuters-ի՝ Բիան ստացել է ձայների 53,66%-ը։

Պոլ Բիան կառավարում է Կամերունը 1982 թվականից։ Սա նրա կառավարման ութերորդ ժամկետը կլինի։

Նախընտրական քարոզարշավի ընթացքում Բիան անցկացրել է ընդամենը մեկ հանրահավաք, հայտնում է BBC-ն։ Քարոզարշավի տասը օրն անցկացրել է Եվրոպայում, որտեղ գտնվում էր մասնավոր այցով։

Հնարավոր ուժեղ մրցակից՝ ընդդիմության առաջնորդ Մորիս Կամտոն, հուլիսին զրկվել է ընտրություններին մասնակցելու հնարավորությունից։ Այդ որոշումը հաստատել է  Սահմանադրական դատարանը, սակայն երկրեւմ շատերը դա ընկալել են որպես իր մրցակցին վերացնելու դավադրություն։ 2018 թվականի վերջին ընտրություններից հետո Կամտոն հայտարարել էր հաղթանակի մասին և զանգվածային բողոքի ցույցեր կազմակերպել։