Բաքվում ապօրինի պահվող հայ բանտարկյալների ազատ արձակումն անհետաձգելի հրամայական է։ «Միջազգային քրիստոնեական համերաշխություն» կազմակերպության նախագահ Ջոն Էյբների հետ հանդիպմանն ասել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա–ն։
Էյբները ներկայացրել է, թե իրենց կազմակերպությունն ինչ աշխատանքներ է անում Հայաստանի և Արցախի, ինչպես նաև Բաքվում ապօրինի պահվող հայ բանտարկյալների գծով։





























