Այս տարի Ուկրաինայի հետ պատերազմում ռուսկաան կողմից 346 հազար մարդ է սպանվել կամ վիրավորվել: Տվյալները Axios-ին տված հարցազրույցում հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Ըստ նրա՝ Ռուսաստանը փաստացի «զրոյացրել է» իր զորահավաքը, քանի որ այդ ընթացքում մոտավորապես նույնքան մարդ բանակ է զորակոչել։

Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ «վճռականների կոալիցիան» մտադիր է մոտ ապագայում հրադադարի ծրագիր մշակել, հաղորդում է УНИАН-ը։

Նա նշել է, որ հրադադարի ծրագիրը կպատրաստվի 7-10 օրվա ընթացքում, սակայն «Պուտին հազիվ թե այն ընդունի»։