Սպիտակ տունը փակ դռների հետևում յոթ ճեպազրույց է անցկացրել ԱՄՆ Կոնգրեսի համար՝ թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ կասկածվող նավերի դեմ ուղղված ռազմական հարվածների վերաբերյալ, հաղորդում է CNN-ը։
«Սեպտեմբերի սկզբից ի վեր վարչակազմը յոթ առանձին փակ դռնով ճեպազրույց է անցկացրել Կոնգրեսի հետ, ներառյալ Ներկայացուցիչների պալատի ղեկավարության անդամների կամ աշխատակիցների, Սենատի ղեկավարության, Ներկայացուցիչների պալատի և Սենատի զինված ուժերի կոմիտեների, Ներկայացուցիչների պալատի հետախուզության կոմիտեի, ինչպես նաև Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի և Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեների անդամների կամ աշխատակիցների հետ», - հայտարարության մեջ ասել է Թրամփի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան։
Պաշտոնյան պարզաբանել է, որ ճեպազրույցները կենտրոնացած էին հատկապես թմրանյութեր տեղափոխելու մեջ կասկածվող նավերի դեմ ուղղված հարվածների վրա։
Միևնույն ժամանակ, որոշ օրենսդիրներ նշել են, որ Սպիտակ տունը չի տրամադրել հարվածների վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն։
Այսպիսով, դեմոկրատ սենատոր Մարկ Քելլին, ABC News-ին տված հարցազրույցում նշել է, որ Սպիտակ տան և Պենտագոնի պաշտոնյաները, որոնք ճեպազրույց են անցկացրել Սենատի հետախուզության կոմիտեի հետ, չեն կարողացել «տրամաբանական բացատրություն» տալ հարվածների օրինականության համար։
Սեպտեմբերից ի վեր ամերիկյան իշխանությունները բազմիցս հաղորդել են տարածաշրջանում գտնվող նավերի վրա հարվածների մասին, որոնք Վաշինգտոնի պնդմամբ տեղափոխում էին թմրանյութեր։
Ավելի վաղ ամերիկյան լրատվամիջոցները հայտնել էին, որ Թրամփը, առանց հրապարակավ հայտարարելու, հրամայել է օգտագործել բանակը՝ ամերիկյան տարածքից դուրս լատինաամերիկյան թմրակարտելների դեմ պայքարելու համար։ ԱՄՆ հրամանատարությունը Լատինական Ամերիկայի ափեր է ուղարկել ութ նավ և մեկ սուզանավ։




























