Ճապոնիայի վարչապետ Սանաէ Տակաիչին Խաղաղության Նոբելյան մրցանակի համար առաջադրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թեկնածությունը, հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։
Լևիթի խոսքով՝ Տակաիչին Թրամփի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ առաջադրել է նրա թեկնածությունը Խաղաղության Նոբելյան մրցանակի համար։
The Washington Post պարբերականը, հղում անելով Սպիտակ տան պաշտոնյային, հաղորդել է, որ Ճապոնիայի վարչապետը Տոկիոյում կայացած հանդիպման ժամանակ Թրամփին է ներկայացրել առաջադրման վերաբերյալ փաստաթղթեր։
Թերթը հիշեցնում է, որ Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեն ևս առաջադրել էր Թրամփի թեկնածությունը Խաղաղության Նոբելյան մրցանակի համար 2019 թվականին՝ Հյուսիսային Կորեայի հետ բանակցությունների համար։
Երկուշաբթի օրը Կամբոջայի վարչապետ Հուն Մանետը հայտարարել է, որ իր երկիրը ԱՄՆ նախագահին կառաջադրի Խաղաղության Նոբելյան մրցանակի՝ Թաիլանդի հետ հակամարտության կարգավորման գործում ցուցաբերած օգնության համար։
Հունիսին Պակիստանի ղեկավարությունը հայտարարել է, որ Խաղաղության Նոբելյան մրցանակի համար առաջադրելու է Թրամփի թեկնածությունը՝ Հնդկաստանի հետ հակամարտության կարգավորմանը նպաստելու համար կատարած աշխատանքի համար։
Հուլիսին մրցանակի համար Թրամփի առաջադրման մասին հայտնել էր նաև Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն։
Թրամփն այս տարի մրցանակը չի ստացել, սակայն նրա կողմնակիցները պնդում են, որ Գազայի հետ խաղաղության համաձայնագիրը նրան դարձնում է 2026 թվականի ամենաարժանի թեկնածուն։





























