Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, որը պաշտոնական այցով գտնվում է Տոկիոյում, գոլֆի մական է նվիրել, որը պատկանել է նրա հանգուցյալ ընկերոջը՝ Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեին։ Համապատասխան կադրերը հրապարակվել են Սպիտակ տան կողմից «X»-ում

Տակաիչին ամերիկյան առաջնորդին նվիրել է նաև հայտնի ճապոնացի գոլֆիստ Հիդեկի Մացույամայի ստորագրությամբ գոլֆի մականների պայուսակ։ Թրամփը հայտնի է այդ մարզաձևի հանդեպ իր սիրով և Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում իր առաջին այցի ժամանակ՝ 2017 թվականին, նա Աբեի հետ միասին երկար ժամեր է անցկացրել՝ գոլֆ խաղալով։

Ճապոնիայի նոր վարչապետ Սանաե Տակաիչին Աբեի դաշնակիցներից մեկն է և նրա ընտանիքի մտերիմ ընկերը։