Հարավային Կովկասում եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ, դեսպան Ֆիլիպ Լեֆորը այսօր` հունվարի 30-ին, ժամանում է Հայաստան:
Ըստ Հայաստանում Եվրամիության պատվիրակության տարածած հաղորդագրության, այցի ընթացքում Լեֆորը հանդիպումներ կունենա Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանի, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի եւ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի հետ:



























