Փետրվարի 1-ին «Գաֆեսճյան» թանգարանում կբացվի հայ դիզայներների ցուցահանդեսը: Հավաքածուն պատրաստվել է Բրիտանական խորհրդի աջակցությամբ:

Ինչպես հունվարի 30-ին կայացած մամլո ասուլիսում տեղեկացրել է ԲԽ հայկական գրասենյակի տնօրեն Արեւիկ Սարիբեկյանը հավաքածուն այն ծրագրի արդյունքն է, որի շրջանակներում Հայաստանից հինգ դիզայներներ էին ընտրվել, նրանց հնարավորություն էր տրվել այցելել  եվրոպական հետեւյալ երկրներից մեկը` Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Դանիա, Ռումինիա կամ Չեխիա, եւ տվյալ երկրի գործընկերոջ հետ չորսական գործ ստեղծել: Այսպիսով, ցուցահանդեսին 20 աշխատանքներ կներկայացվեն:

Ցուցահանդեսը կբացվի ժամը 16.00-ին: