Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Եվրասիական անվտանգության III Մինսկի միջազգային համաժողովում մանրուք է անվանել Լիտվայի կողմից սահմանային անցակետերը փակելու մասին որոշումը։

«Այսօր բոլորը չէ, որ պետք է հասնեն Մինսկ։ Հենց նման նպատակ են հետապնդում մեր հարևանները՝ սահմանը փակելու այս անմիտ խարդախությունն իրականացնելով։ Եվ պատճառն էլ անհեթեթ բան են հնարել՝ օդապարիկներ։ Նույնիսկ Լիտվայի նման փոքր երկրի համար սա մանրուք է», - ասաց նա։