ԱՄՆ զինված ուժերը երկուշաբթի երեք հարված են հասցրել Արևելյան Խաղաղ օվկիանոսում թմրանյութեր տեղափոխելու չորս նավերի դեմ, հայտարարել է պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը: X սոցիալական մեդիա հարթակում զետեղված հայտարարության մեջ Հեգսեթը նշել է, որ հարվածների արդյունքում սպանվել է 14 «նարկոահաբեկիչ» և որ նրանցից մեկը ողջ է մնացել: Մեքսիկայի իշխանությունները ստանձնել են ողջ մնացածին փրկելու պատասխանատվությունը:
Հեգսեթը նշել է, որ նավակները կառավարել են Արևելյան Խաղաղ օվկիանոսում թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ ներգրավված ահաբեկչական կազմակերպությունները (DTO) և հայտարարել, որ դրանք հայտնի են «ԱՄՆ հետախուզական ապարատին»:
Պաշտպանության նախարարը հրապարակել է « ոչգաղտնի» նշումով տեսանյութ, որը ցույց է տալիս, թե ինչպես են ջրի մեջ գտնվող նավակները հարվածների թիրախծ դառնում և միանգամից բռնկվում:
Նավակների կամ դրանցով տեղափոխվող ենթադրյա: թմրանյութերի մասին լրացուցիչ մանրամասներ չեն տրամադրվել: Հեգսեթը միաժամանակ հրաժարվել է նշել, թե որտեղից են նավակները:




























