Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Ժամը 17:15-ի սահմաններում Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհի Մյասնիկյան գյուղի վարչական տարածքում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ 24-ամյա Էդմոն Ա.-ի վարած «Ford Transit» մակնիշի և Արագածոտնի մարզի բնակիչ 39-ամյա Հրաչ Մ-ի վարած «Москвич» (Будка) մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:
Վթարի հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց, «Москвич»-ը գլխիվայր շրջվել է:
Ավելին՝ սկզբնաղբյուրում։




























