Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը երեքշաբթի հաստատել է, որ Իսրայելի պաշտպանության ուժերը (ՑԱԽԱԼ) հարվածել են ՀԱՄԱՍ-ի կողմից օգտագործվող ենթակառուցվածքներին Գազայի հարավում, երբ խմբավորումը կրակ է բացել զինվորների վրա։

ՀԱՄԱՍ-ը հակատանկային հրթիռ է արձակել և կրակել Ռաֆահում ՑԱԽԱԼ-ի զորքերի վրա, ինչը խմբավորման կողմից հրադադարի ևս մեկ խախտում է, հայտարարել է Նեթանյահուի գրասենյակը։

«[ՀԱՄԱՍ-ի] խախտումներին պատասխանը շատ ավելի նշանակալի կլինի, քան նախորդ անգամ»,- Jerusalem Post-ին հայտարարել է իսրայելցի պաշտոնյան։

Ըստ ռազմական աղբյուրի՝  ՑԱԽԱԼ-ն ի պատասխան կրակ է բացել ՀԱՄԱՍ-ի ուղղությամբ՝ Դեղին գծի իսրայելական կողմում գտնվող զինվորներին սպռնացող հետագա վտանգը կանխելու համար։

Իրավիճակի գնահատումից հետո և պաշտպանության նախարար Իսրայել Կացի հաստատմամբ վերացվել են անվտանգության սահմանափակումները, որոնք հոկտեմբերի 7-ից ի վեր ՑԱԽԱԼ-ը սահմանել էր Գազայի սահմանային համայնքներում: