Ըստ սոցիոլագ Նեյթ Սիլվերի՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարկանիշը կրկին նվազել է «կարճատև աճից» հետո, հաղորդում է Newsweek-ը։
Թրամփի վարկանիշը, սոցիոլագի տվյալներով, 43.8% է, մինչդեռ 53.1%-ը նրան հավանություն չի տալիս, ինչը մինուս 9,2 միավոր է։
Բայց սա ավելի քիչ է՝ անցյալ շաբաթվա մինուս 7.6%-ի համեմատ։
Թրամփի վարկանիշի անկումը ենթադրում է, որ հանրային աջակցության վերջին աճը կարող է կարճատև լինել, հնարավոր է՝ ազդարարելով ընտրողների հոգնածության կամ կառավարության աշխատանքի շարունակական դադարեցման դեմ բացասական արձագանքի մասին։
Թրամփի վարկանիշը վերջին մի քանի շաբաթում բարձրացել է, չնայած կառավարության աշխատանքի շարունակական դադարեցմանը, որը սկսվել է հոկտեմբերի 1-ին։
X սոցհարթակում գրառման մեջ Սիլվերը բացատրել է, որ սա անսովոր միտում է։
«Թրամփի հավանության վարկանիշը իրականում փոքր-ինչ բարձրացել է կառավարության աշխատանքի դադարեցման ժամանակ, ինչը բավական անսովոր է ներկա իրավիճակում»,- գրել է նա։





























