Ռուսաստանը և Թուրքիան ակտիվ քաղաքական երկխոսություն են վարում հարցերի լայն շրջանակի շուրջ, ինչպես նաև մասնակցում են նոր մարտահրավերների պատասխանների որոնմանը։ Այս մասին գրել է Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն՝ Հանրապետության օրվա առթիվ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշին ուղղված շնորհավորական ուղերձում, հայտնում է TASS-ը։

«ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի անունից և անձամբ իմ անունից շնորհավորում եմ ձեզ Հանրապետության օրվա կապակցությամբ... Մեր երկրներն ակտիվ քաղաքական երկխոսություն են վարում հարցերի լայն շրջանակի շուրջ, համագործակցում են ժամանակակից հիմնախնդիրների լուծման գործում, մասնակցում են նոր մարտահրավերների և սպառնալիքների պատասխանների որոնմանը», - ասված է նամակում։

Մատվիենկոն ընդգծել է, որ խորհրդարանական դիվանագիտությունը հատուկ դեր է խաղում ռուս-թուրքական հարաբերությունների ընդլայնման գործում։

Նրա կարծիքով՝ երկու պետությունների օրենսդիրների կանոնավոր շփումները ցայտուն կերպով ցույց են տալիս փոխադարձ շահագրգռվածությունը՝ առևտրատնտեսական, գիտատեխնիկական և մշակութամարդասիրական ոլորտներում համագործակցությունը զարգացնելու համար։