«Արցախբանկ» ՓԲԸ-ն ամփոփել է 2025թ. հուլիսի 1-ից սեպտեմբերի 30-ը ներառյալ Mastercard-ի հետ համատեղ իրականացված «2 քայլ դեպի ԷԼԵԿՏՐՈՄՈԲԻԼ»՝ տարվա ամենաթեժ քարտային արշավի արդյունքները: 

Հիշեցնենք, որ արշավի շրջանակներում Բանկի Mastercard քարտապանները հնարավորություն ունեին երեք ամսվա ընթացքում՝ Բանկի Mastercard քարտերով անկանխիկ վճարումներ և գնումներ կատարելով ու միավորներ կուտակելով, մասնակցել խաղարկությանը և շահել էլեկտրոմոբիլ, ինչպես նաև այլ արժեքավոր նվերներ՝ 10 հանգստի ուղեգիր և 10 Mastercard Travel World պրեմիում քարտ։

Օրերս Երևանում` ՌԻՈ Մոլ առևտրի կենտրոնում, կայացել է խաղարկություն՝ Բանկի 100 քարտապանների միջև: Խաղարկության արդյունքում ակցիայի գլխավոր մրցանակին է արժանացել Բանկի երկար տարիների հավատարիմ քարտապան Հայկ Ղուլյանը: Մնացած 20 հաջողակները ստացել են վկայագրեր` 2-օրյա հանգստի փաթեթ 2 անձի համար Հայաստանի գեղատեսիլ վայրերից մեկում՝ Ծաղկաձորում, կամ Mastercard Travel World քարտ՝ առանց սպասարկման վճարի քարտի գործողության ողջ ընթացքում:

Հանդիսավոր միջոցառմանը բարձր տրամադրություն և ջերմ մթնոլորտ է ապահովել բոլորիս կողմից սիրված անզուգական դերասանական դուետը՝ Պոնչն ու Տոման: 

Ակցիայի ամփոփմանն իր ողջույնի խոսքում Բանկի Վարչության նախագահի խորհրդական Վահագն Մուրադյանը շնորհակալություն է հայտնել ակցիային մասնակցած բոլոր հավատարիմ քարտապաններին՝ Բանկին և ընկերության նախաձեռնություններին վստահություն ցուցաբերելու համար: Նաև կոչ է արվել հաճախորդներին հետևել և մասնակցել առաջիկայում Բանկի կողմից նախատեսվող ավելի մասշտաբային և հետաքրքիր ձևաչափով շահեկան քարտային արշավներին: 

Առանձին ուշադրություն է հրավիրվել և հատուկ շնորհակալական խոսքեր են հնչեցվել նաև Բանկի լավագույն գործընկերներից հանդիսացող Mastercard ընկերության հասցեին: 

Արցախբանկը հետամուտ է իր բանկային ծառայությունների, այդ թվում՝ քարտային պրոդուկտների զարգացմանը և անկանխիկ գործառնությունների խթանմանը, որոնք նպաստում են Բանկ-հաճախորդ փոխշահավետ համագործակցության խորացմանը:

Արցախբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

News.am-2.jpg (162 KB)

News.am-3.jpg (168 KB)

News.am-4.jpg (171 KB)

News.am-5.jpg (205 KB)

News.am-6.jpg (181 KB)

News.am-7.jpg (185 KB)