Չինաստանի և ԱՄՆ-ի միջև կնքված համաձայնագրի համաձայն՝ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը, տեղական ժամանակով, հոկտեմբերի 30-ին Հարավային Կորեայի Բուսան քաղաքում կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, հաղորդում է «Սինհուա»-ն՝ հղում անելով Չինաստանի արտաքին գործերի նախարարությանը։
Ինչպես պարզաբանում է գերատեսչությունը, երկու առաջնորդների միջև բանակցությունների նպատակն է կարծիքներ փոխանակել երկկողմ հարաբերությունների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անձամբ էր հայտարարել Չինաստանի նախագահի հետ առաջիկա հանդիպման մասին։
Նա Չինաստանի հետ շահավետ գործարքի կնքման հույս է հայտնել։



























