Ռուսաստանը բարձր է գնահատում Դուշանբեում Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի միջև կայացած երկկողմ հանդիպման արդյունքները, այն կարևոր է եղել, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Պուտինը և Ալիևը հանդիպել են հոկտեմբերի 9-ին Դուշանբեում։

«Մենք, նախևառաջ, շատ բարձր ենք գնահատում Դուշանբեում երկու նախագահների միջև կայացած երկկողմ հանդիպման արդյունքները։ Դա շատ կարևոր հանդիպում էր այն տեսանկյունից, որ մենք միասին թերթենք մեր երկկողմ հարաբերությունների հենց այդ էջը», - ասել է Պեսկովը լրագրողներին՝ ի պատասխան այն հարցի, թե արդյոք կապեր կան ՌԴ-ի և Ադրբեջանի միջև Բաքվում ձերբակալված ռուսաստանցիներին ազատ արձակելու վերաբերյալ։