Այսօր, Ազգային ժողովում, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հանդիպել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Նաչո Սանչես Ամորի հետ։
ՔՊ–ից NEWS.am–ին հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության ընթացքը և առաջիկա անելիքները։
Կարևորել են ԵՄ-ի հետ գործընկերային հարաբերությունների խորացումը, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումը և խաղաղության ամրապնդմանն ուղղված ջանքերի շարունակականությունը




























