«Շատերի պատկերացմամբ, Նիկոլենք Արշակ սրբազանի նկատմամբ հաշվեհարդար են տեսնում ինչ-ինչ պատճառներից ելնելով, իսկ իրականության մեջ Նիկոլենք թքած ունեն եւ Արշակի վրա, եւ քեռակին Եվայի վրա։ Իրենց թիրախը այլ ա, դա հայ հասարակությունն ա, ավելի շուտ հասարակական գիտակցությունը ու հասարակական ընկալումները»։ Այս մասին սոցիալական ցանցերի իր էջում գրել է քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում սոցիալական հարթակներում տարածված տեսանյութերին։

«Ակնհայտորեն ունենալով անձնական խնդիրներ, ավելի շուտ վախեր, որ իրենց դեմ նախկինները ամեն պահի կարող են օգտագործել տարբեր տեսակի սեռական բնույթի կոմպրոմատներ, որոնց մասին տեղեկատվությունը 2018 թվականից սկսված ակտիվորեն հոլովում է հասարակության լայն շրջանում, Նիկոլենք փորձում են այս կերպ փոխել սեռական բնույթի կոմպրոմատների նկատմամբ բուն հասարակության ընկալումները։ Ամենը հասցնել այն վիճակի, որ հասարակությունը իր բուն մեծամասնության մեջ անտարբեր դառնա նման բաների նկատմամբ, ու եթե ասենք ընտրությունների նախաշեմին հանկարծ հայտնվեն Նիկոլի ընտանիքի վրով ինչ-որ տեսանյութեր, դրանք ունենան զրոյական բացասական ազդեցություն Նիկոլի վարկանիշի վրա։ Դրա համար էլ Նիկոլենք կարելի է ասել նախօրոք հասարակությանը մարզում են, որ նման բաները դիտարկվեն որպես սովորական բանալ մի երևույթ։ Դրա համար էլ Նիկոլականները սկսեցին զանգվածաբար տեքստեր գրել, դատապարտելով անձնական բնույթի նման տեղեկատվության տարածումը։ Եթե ավելի խելոք գտնվեն, անկախ իրենց մասնակցության աստիճանից, կձերբակալեն ինչ-որ տարածող վեցնոցի, դրանով իսկ վախեցնելով նախկինների աչքը։ Մի խոսքով նման քայլերով Նիկոլը վերջիվերջո հասնելու ա նրան, որ Սերժի կոմպրոմատների ֆլեշկան շահագործման առումով դառնա ուղակի զրո, ու անգամ գլխացավանք հենց Սերժի համար...»–գրել է Կիվիրյանը։