Հյուսիսատլանտյան դաշինքում ԱՄՆ մշտական ​​ներկայացուցիչ Մեթյու Ուիթաքերը հայտարարել է, որ այս տարի կհատկացվի 2 միլիարդ դոլար, գրում է գերմանական Deutsche Welle պարբերականը։ Խոսքը PURL (Ուկրաինայի առաջնահերթ պահանջներ) ծրագրի շրջանակում ամերիկյան զենքի գնման մասին է։ Ուկրաինան ինքն է կազմում իր առաջնահերթ կարիքների ցանկը, իսկ գնումների ֆինանսավորումը տրամադրում են ՆԱՏՕ-ի մյուս անդամ պետություններն ու դաշինքի գործընկերները։

Սեպտեմբերի 17-ին Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան PURL ծրագրի շրջանակում արդեն ստացել է ավելի քան 2 միլիարդ դոլար և հույս ունի մինչև տարեվերջ 3-3,5 միլիարդ դոլար ստանալ։ Այդ ֆինանսավորումն օգտագործվել է, ի թիվս այլ բաների, Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի և HIMARS բազմակի հրթիռային համակարգերի համար նախատեսված հրթիռներ գնելու համար։