Ֆրանսիան միջուկային մարտագլխիկներով նոր հրթիռներ է շահագործման հանձնել սպառազինության մեջ: Խոսքը միջուկային սուզանավերի համար նախատեսված միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների նոր սերնդի մասին է։
«M51 հրթիռի երրորդ մոդիֆիկացիայի շահագործման հանձնումը Ֆրանսիայի միջուկային ուժերի արդիականացման գործումկարևոր քայլ է», -հայտարարել է Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունը։
Այդ հրթիռները հագեցած են ժամանակակից միջուկային մարտագլխիկներով, գրում է գերմանական Bild պարբերականը։ Իրենց հեռահարությամբ և ճշգրտությամբ M51 հրթիռները զգալիորեն գերազանցում են նախորդ տարբերակներին, պնդում են զինվորականները:
Ֆրանսիան ունի չորս միջուկային սուզանավ, որոնցից յուրաքանչյուրը բալիստիկ հրթիռներ է կրում։ Մեկ սուզանավ մշտապես պահվում է գաղտնի ստորջրյա վայրում՝ Ֆրանսիայի վրա հարձակման դեպքում պատասխան միջուկային հարված հասցնելու նպատակով։





























