Միացյալ Նահանգներում Թրամփի ժողովրդականությունը ռեկորդային ցածր մակարդակի է հասել. ամերիկացիները դժգոհ են երկրում կյանքի արժեքի վրա ազդող նրա որոշումներից։
Ըստ Reuters գործակալության և Ipsos հետազոտական ընկերության անցկացրած նոր հարցման՝ ամերիկացիների միայն 40%-ն է հավանություն տալիս գործող նախագահի գործունեությանը, ինչը 2 կետով պակաս է նախորդ շաբաթվա համեմատ։ Թրամփի գործունեությանը կտրականապես դժգոհ ամերիկացիների մասնաբաժինը հասել է 57%-ի։
Ըստ հարցման արդյունքների՝ ամերիկացիների հիմնական բողոքը ԱՄՆ քաղաքացիների աճող սպառողական ծախսերի բնագավառում Թրամփի գործողություններից են բխում, որի առնչությամբ դժգոհություն է հայտնել հարցվածների 63%-ը, հաղորդում է DW-ն։ ԱՄՆ-ում գնաճը փոքր-ինչ աճել է Թրամփի՝ պաշտոնը ստանձնելուց հետո, չնայած աշխատաշուկայի լարվածության թուլացմանը, ինչը կենտրոնական բանկին ստիպեց իջեցնել տոկոսադրույքները, նշում է Reuters-ը։
Համեմատության համար նշենք, որ Թրամփի նախորդի՝ Ջո Բայդենի ամենացածր վարկանիշը կազմել է 36%։ Վերջինիս աշխատանքին հավանություն տվող մարդկանց նման ցուցանիշ է գրանցվել 2024 թվականի մայիսին։





























