Ուկրաինայի հակամարտությունը կարող է ավարտվել մեկ տարվա ընթացքում, կարծում է Ռուսաստանի նախագահի ներդրումների և արտասահմանյան երկրների հետ տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևի, հայտնել է Reuters-ը։ Նա նման հայտարարությունն արել է Սաուդյան Արաբիայում ներդրումային համաժողովում՝ ԱՄՆ վարչակազմի պաշտոնյաների հետ հանդիպումներից հետո։

Դմիտրիևը շետշել է. «Վստահ ենք, որ մենք խաղաղության ճանապարհին ենք»։ Հարցին՝ հնարավո՞ր է արդյոք խաղաղություն հաստատել Ուկրաինայում մեկ տարվա ընթացքում, նա պատասխանել է. «Կարծում եմ՝ այո»։

Դմիտրիևը միաժամանակ անդրադարձել է Միացյալ Նահանգների, Սաուդյան Արաբիայի և Ռուսաստանի՝ որպես աշխարհի խոշորագույն տերությունների համագործակցության մասին, հաղորդում է РБК-ն։

«Այժմ մարդիկ կենտրոնացած են Ռուսաստանի շուրջ ծավալվող տարածաշրջանային հակամարտության վրա, սակայն մենք չենք ցանկանում, որ այն ավելի մեծ հակամարտության վերաճի։ Եվ դրան հասնելու համար պետք է ավելի լավ գործենք, քան նախկինում, այլ ոչ թե ավելի վատ»,- նշել է Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչը։