ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը հինգշաբթի օրը Հարավային Կորեայում երկկողմ բանակցություններ են սկսել, ըստ ամերիկյան հեռուստատեսության։

Երկու երկրների առաջնորդները միմյանց ձեռք են սեղմել և գնահատանք հայտնել հանդիպման համար։

«Ես կասկած չունեմ, որ մեր հանդիպումը հաջող կլինի», - ասել է Թրամփը։ Նա հավելել է, որ Սի Ցզինպինը «լավ բանակցող է, և դա լավ չէ»։

Լրագրողի հարցին, թե արդյոք բանակցությունները կհանգեցնեն առևտրային համաձայնագրի, Թրամփը պատասխանել է. «Հնարավոր է»։