Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ Բուսանում հանդիպման սկզբում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է իր համոզմունքը, որ Վաշինգտոնը և Պեկինը կունենան «ֆանտաստիկ հարաբերություններ» երկարաժամկետ հեռանկարում։
«Մեծ պատիվ է այսօր հանդիպել իմ վաղեմի ընկերոջ՝ Չինաստանի պատվարժան և հարգված նախագահի հետ։ Մենք կզրուցենք։ Կարծում եմ՝ մենք արդեն համաձայնության ենք եկել շատ հարցերի շուրջ, և մենք համաձայնության ենք գալու շատ ավելի շատ հարցերի շուրջ։ Նախագահ Սի [Ցզինպինը] մեծ երկրի մեծ առաջնորդ է։ Ես հավատում եմ, որ մենք երկար ժամանակ ֆանտաստիկ հարաբերություններ կունենանք», - ասել է ամերիկացի առաջնորդը։





























