Չինաստանը և ԱՄՆ-ը ժամանակ առ ժամանակ տարաձայնություններ են ունենում, ինչը նորմալ է։ Այս մասին հայտարարել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը՝ Բուսանում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ։
«Չինաստանն ու ԱՄՆ-ը ունեն տարբեր ազգային պայմաններ, ուստի նրանց միջև անխուսափելիորեն կարող են լինել որոշ տարաձայնություններ։ Որպես աշխարհի երկու խոշորագույն տնտեսություններ՝ նրանք ժամանակ առ ժամանակ տարաձայնություններ են ունենում և դա նորմալ է»,- նրա խոսքերը մեջբերում է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը։





























