Նիդերլանդներում հոկտեմբերի 29-ին տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ։ Ըստ նախնական տվյալների՝ դրանցում հաղթանակ է տարել առաջադեմ «Դեմոկրատներ 66» կուսակցությունը, հայտնում է BBC News-ը։
«Դեմոկրատներ 66»-ը կստանա խորհրդարանի 150 տեղերից 27-ը։ Գերթ Վիլդերսի ծայրահեղ աջակողմյան «Ազատության կուսակցությունը», որը մի քանի տասնորդական տոկոսով քիչ ձայն է հավաքել, արդյունքում նույնպես պետք է ստանա 27 տեղ։
Ծայրահեղ աջերի համար արդյունքը լուրջ պարտություն է դարձել, նախորդ ընտրությունների համեմատ նրանք կորցրել են տասը տեղ։ «Դեմոկրատներ 66»-ը խորհրդարանի նախորդ գումարման ժամանակ ունեցել են ընդամենը ինը մանդատ։
Երրորդ տեղը զբաղեցնում է աջ-լիբերալ Ազատության և ժողովրդավարության ժողովրդական կուսակցությունը, որը կստանա 22 մանդատ։
2023 թվականին կայացած նախորդ ընտրություններում «Ազատության կուսակցությունը» հաղթանակ է տարել և խորհրդարանում ստացել 37 տեղ։ Ծայրահեղ աջերին կոալիցիա կազմելու համար պահանջվել է յոթ ամիս։ Կառավարությունն աշխատել է մեկ տարուց պակաս, որից հետո Վիլդերսը հայտարարել է կոալիցիայից դուրս գալու մասին՝ միգրացիոն հարցերի շուրջ եղած տարաձայնությունների պատճառով։ Դա հանգեցրել է նոր ընտրությունների անհրաժեշտության։




























