Թուրքիայի զինված ուժերը շարունակում են երկխոսությունները օտարերկրյա գործընկերների հետ՝ Գազայի հատվածում հրադադարի ռեժիմի վերահսկման համար օպերատիվ խումբ ստեղծելու հարցի շուրջ։

«Գազայի հատվածում օպերատիվ խումբ ստեղծելու հարցով մեր գործընկերների հետ շփումները շարունակվում են։ Թուրքիայի զինված ուժերը շարունակում են նախապատրաստական աշխատանքները՝ համակարգելով համապատասխան պետական մարմինների հետ և որպես հրադադարի մասին համաձայնագրի հեղինակներից մեկը, շարունակում են դիվանագիտական ու ռազմական խորհրդակցությունները այլ երկրների հետ», - լրագրողներին հայտնել են Անկարայում Պաշտպանության նախարարության աղբյուրները։

Նաև, գերատեսչությունում նշել են, որ Իսրայելի վերջին «հարձակումները Գազայի հատվածի վրա հանդիսանում են հրադադարի ռեժիմի ակնհայտ խախտում»։ «Գազայի հատվածում խաղաղություն հաստատելուն ուղղված հրադադարի մասին համաձայնագրի իրագործումը և դրա լիարժեք պահպանումը Իսրայելի կողմից կենսական նշանակություն ունեն մեր տարածաշրջանում խաղաղության և անվտանգության արագ վերականգնման համար։ Որպես հրադադարի համաձայնագրի հեղինակներից մեկը, մեր երկիրը պատրաստ է իր ներդրումն ունենալ տարածաշրջանում և Գազայի հատվածում արդար, կայուն և համապարփակ խաղաղության հաստատման գործում», - ընդգծել են նախարարությունում։