Պաղեստինյան արմատական «ՀԱՄԱՍ» շարժումը հոկտեմբերի 30-ին պատրաստվում է հանձնել Գազայի հատվածի տարածքում մարտական գործողությունների ընթացքում զոհված իսրայելցի երկու պատանդների մարմինները։ Այս մասին հայտնել է Al Hadath հեռուստաալիքը։

Նրա տվյալներով՝ Գազայում «պատրաստություններ են ընթանում՝ հինգշաբթի կեսօրին երկու պատանդների մարմինները [Իսրայելին] փոխանցելու համար»։