Լեհաստանի իշխանությունները նախատեսում են վերսկսել Բելառուսի հետ սահմանին գտնվող Բոբրովնիկի և Կուզնիցա անցակետերի աշխատանքը, որոնք փակվել են վերջին տարիներին, «մոտավորապես նոյեմբերի կեսերին»։ Այս մասին PAP գործակալությանը հայտնել է Լեհաստանի կառավարության մամուլի քարտուղար Ադամ Շլապկան։
Նրա խոսքով՝ այդ ժամանակահատվածի շուրջ հեռախոսով պայմանավորվել են Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը և նրա լիտվացի գործընկեր Ինգա Ռուգինենեն։
Հոկտեմբերի 28-ին Տուսկը հայտարարել էր, որ Լեհաստանի իշխանությունները պատրաստ են նոյեմբերին բացել Բելառուսի հետ սահմանի ևս երկու անցակետ՝ Բոբրովնիկիում և Կուզնիցայում։ Վարչապետն ընդգծել է, որ դեռ հոկտեմբերի վերջին հետաձգել է այդ անցակետերի բացումը՝ Լիտվայի հետ գործողությունները համաձայնեցնելու անհրաժեշտության պատճառով։ Մաքսանենգության դեմ պայքարի ֆոնին, հոկտեմբերի 29-ին Վիլնյուսը որոշել էր փակել լիտվա-բելառուսական սահմանը մինչև նոյեմբերի վերջ։




























