Եվրահանձնաժողովը (ԵՀ) հրաժարվում է մեկնաբանել Միացյալ Նահանգների կողմից հայտարարված միջուկային փորձարկումները վերսկսելու մտադրությունը, մինչդեռ ռուսական նոր սպառազինության փորձարկումները «սխալ ուղղությամբ արված քայլ են»։ Այս մասին Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Անիտա Հիփերը։
«Ինչ վերաբերում է ամերիկյան հայտարարություններին, ապա դրանք պետք է մեկնաբանեն այդ երկրի իշխանությունները։ Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա մենք դա [նրա գործողությունները] համարում ենք սխալ ուղղությամբ արված քայլ», - ասել է նա։ Հիփերը հավելել է, որ Եվրահանձնաժողովը Ռուսաստանին դիտարկում է որպես «Եվրամիության անվտանգության սպառնալիք»։
Բրյուսելի խոսքով, ԵՀ ներկայացուցիչն ասել է, որ բոլոր երկրները «պետք է հետևեն չտարածման սկզբունքներին»։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հրամայել է Պաշտպանության նախարարությանը սկսել միջուկային զենքի փորձարկումներ, քանի որ «այլ երկրներն էլ են նույնը անում», առանց մանրամասնելու, թե որոնք են դրանք։



























