ՀՕՊ ռուսական ուժերը հետ են մղել ուկրաինական անօդաչուների գրոհը Օրյոլի մարզում, տեղեկացրել է նահանգապետ Անդրեյ Կլիչկովը։

Նրա խոսքով՝ խփված անօդաչուների բեկորները ընկել են Օրյոլ քաղաքի ջերմաէլեկտրակայանի տարածքում, «ինչը վնասել է էլեկտրամատակարարման սարքավորումները»։ Նա ավելացրել է, որ իրականացվել են «օպերատիվ վերամիացումներ պահուստային գծերին», շուտով էլեկտրամատակարարումը «վերականգնվել է գրեթե լիովին»։

Կլիչկովը նշել է, որ տուժածներ եւ հրդեհներ ՋԷԿ-ում չկան։

Ավելի ուշ նա նշել է, որ անօդաչուի ընկնելու հետեւանքով տուժել է ՋԷԿ խողովակաշարը։ Այդ պատճառով կսահմանափակվի վառելիքի եւ տաք ջրի մատակարարումը քաղաքի Սովետական, Ժելեզնոդորոժնի եւ Հյուսիսային շրջաններում։

Astra թելեգրամ-ալիքը գիշերը հրապարակել է մի քանի տեսանյութեր, որոնցում երեւում են պայթյունի պահը եւ հրդեհը, ինչպես նշվել է, Օրյոլի ՋԷԿ-ում։

Ալիքը նաեւ հավաստիացրել է, որ դրոնները գրոհել են «Վլադիմիրսկայա» ենթակառուցվածքը Վլադիմիր քաղաքից ոչ հեռու։ «Բոլոր համակարգերը ներկա պահին գործում են սովորական ռեժիմով։ Մասնագետներն աշխատում են տեղում»,- ավելացրել է նա։