Չինաստանի իշխանությունները պատրաստ ենմաքսատուրքերից լիովին ազատել Չինաստանի հետ դիվանագիտական ​​հարաբերություններ ունեցող աֆրիկյան երկրներից ներմուծվող բոլոր ապրանքները։ Այս մասին հայտնել է նախագահ Սի Ծինփինը։

«Մենք պատրաստ ենք Չինաստանի հետ դիվանագիտական ​​հարաբերություններ ունեցող աֆրիկյան երկրներին տրամադրել 100 տոկոսանոց անմաքս արտոնություն բոլոր սակագնային դիրքերի համար»,- ասել է Չինաստանի առաջնորդը՝ ելույթ ունենալով Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության ղեկավարների 32-րդ ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ։

Սի Ծինփինը պարզաբանել է, որ Չինաստանն արդեն լիովին ազատել է ներմուծումը մաքսատուրքերից Պեկինի հետ պաշտոնական հարաբերություններ հաստատած ամենաքիչ զարգացած երկրներից։ Նա նշել է, որ Չինաստանը պատրաստ է ստորագրել համապարփակ տնտեսական գործընկերության համաձայնագրեր՝ համընդհանուր զարգացման համար։

Սի Ծինփինը հաստատել է, որ Չինաստանը կշարունակի խթանել ներառական եւ կայուն աճը՝ հավատարիմ մնալ մարդակենտրոն փիլիսոփայությանը, կենտրոնանալ զարգացման անհավասարակշռությունների լուծման վրա եւ խթանել տնտեսական գլոբալացումը։ Նա նշել է, որ չինական իշխանությունները մտադիր են համագործակցել այլ երկրների հետ՝ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության նախագծերը ձեւավորվող շուկաներում իրենց արդիականացման ջանքերն ինտենսիվորեն իրականացնելու եւ ավելի շատ եկրների աջակցությւոն ցուցաբերելու համար։

Չինաստանի մաքսային գլխավոր վարչության տվյալներով՝ առեւտրաշրջանառությունն աֆրիկյան երկրների հետ 2024թ․ աճել է 4.8 տոկոսով՝ հասնելով 259.56 միլիարդ դոլարի։ Պեկինի արտահանումն աճել է 3.5 տոկոսով՝ հասնելով 178.76 միլիարդ դոլարի, մինչդեռ աֆրիկյան երկրներից ներմուծումն աճել է 6.9 տոկոսով՝ հասնելով 116.8 միլիարդ դոլարի։