Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը Չինաստանի պաշտպանության նախարար Դուն Ցզյունի հետ զրույցում մտահոգություն է հայտնել Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում Չինաստանի գործողությունների եւ այնտեղ իր շահերը պաշտպանելու ԱՄՆ պատրաստակամության վերաբերյալ։
Հեգսեթը Truth Social սոցցանցում գրել է, որ Դուն Ցզյունի հետ հանդիպել է Մալայզիայում ԱՍԵԱՆ-ի պաշտպանության նախարարների հանդիպման շրջանակում։
«Ես ընդգծեցի Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ուժերի հավասարակշռության պահպանման կարեւորությունը եւ արտահայտեցի ԱՄՆ մտահոգությունները Չինաստանի գործողությունների վերաբերյալ Հարավչինական ծովում, Թայվանի շուրջ եւ Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ԱՄՆ դաշնակիցների եւ գործընկերների դեմ», - ասել է ԱՄՆ պետքարտուղարը։
Նա նշել է, որ «Միացյալ Նահանգները չի ձգտում հակամարտության, բայց կշարունակի վճռականորեն պաշտպանել իր շահերը տարածաշրջանում եւ ապահովել, որ մենք ունենանք դրա համար անհրաժեշտ հնարավորությունները»։
Հեգսեթը նշել է, որ պատրաստ է շարունակել քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերը չինացի զինվորականների հետ։





























