ԱՄՆ վարչակազմը Վենեսուելայում հայտնաբերել է թմրանյութերի մաքսանենգության համար ենթադրաբար օգտագործվող օբյեկտները, որոնք կարող են դառնալ ավիահարվածների թիրախ։ Այս մասին հաղորդել է The Wall Street Journal (WSJ) թերթը՝ հղում կատարելով ԱՄՆ պաշտոնյաներին։
WSJ-ի տվյալներով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռեւս վերջնական որոշում չի կայացրել գրոհի վերաբերյալ։ Հավանական ավիահարվածները կարող են ներառել «զինվորականների կողմից վերահսկվող» նավահանգիստներն ու օդանավակայանները, նշել է թերթը։



























