Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտnել է, որ օտարերկրյա բանակներին միացող եւ Բոլիվարյան Հանրապետություն օտարերկրյա ներխուժումներին աջակցող վենեսուելացիները պետք է զրկվեն քաղաքացիությունից։
«Ես դիմում եմ ներկայացրել Գերագույն դատարան՝ հիմնվելով Վենեսուելայի Բոլիվարյան Հանրապետության Սահմանադրության 130-րդ հոդվածի վրա, որպեսզի ցանկացած դավաճան, որը կմիանա օտարերկրյա բանակի եւ կփորձի ներխուժել Վենեսուելա, զրկվի քաղաքացիությունից եւ ենթարկվի Սահմանադրությանը համապատասխան ցանկացած այլ անհրաժեշտ պատժի»,- ասել է նա Telesur հեռուստաալիքի եթերում։
Հոկտեմբերի 26-ին Վենեսուելայի կառավարությունը դատապարտել է Տրինիդադ եւ Տոբագոյի կողմից ԱՄՆ Հարավային հրամանատարության համակարգմամբ, ֆինանսավորմամբ եւ վերահսկողությամբ անցկացված զորավարժությունները՝ դրանք անվանելով թշնամական սադրանք եւ Կարիբյան ավազանում խաղաղության լուրջ սպառնալիք։
Վաշինգտոնը մեղադրում է Վենեսուելայի կառավարությանը թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ բավարար պայքար չծավալելու մեջ։ ԱՄՆ ռազմածովային ուժերը Կարիբյան ծով են ուղարկել ութ նավ, մեկ միջուկային սուզանավ եւ 10 հազար զինծառայող եւ ոչնչացնում է միջազգային ջրերում գտնվող մոտորանավակներ, որոնց մեջ կան մարդիկ, որոնց կեղծ մեղադրանք է առաջադրվել Վենեսուելայից թմրանյութերի մաքսանենգության մեջ։



























