Սեւանա լճից 2025թ․ լրացուցիչ ջրառը կազմել է 15 միլիոն խորանարդ մետր՝ նախատեսված 30-ի փոխարեն։ Այս մասին հայտնել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ հոկտեմբերի 31-ին 2026թ․ պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ։
Նախարարը նշել է, որ դա հիմնականում պայմանավորված է եղել առատ տեղումներով, որոնք ապահովել են բավարար ոռոգման ջուր։
Նույն պատճառով անցյալ տարի Սեւանա լճից բաց է թողնվել 131 միլիոն խորանարդ մետր ջուր։ Սա զգալիորեն պակաս է սովորական քանակից։
«Ջրառը այս տարի ավարտվել է»,- ընդգծել է Խուդաթյանը։





























