ԱՄՆ-ում շաթդաունի ֆոնին Սպիտակ տունը հոկտեմբերի 31-ին, Հելոուինի օրը, X սոցցանցում հրապարակել է տեսանյութ դեմոկրատ ​​ուրվականներով։

Տեսանյութում երեւում է Կապիտոլիումի շենքը մթնշաղին՝ մոտակայքում սավառնող եւ անհետացող ուրվականներով։ Շրջապատող արգելապատնեշները պատված են դեղին ոստիկանական ժապավենով։

«Դեմոկրատներն անհետանում են ամերիկյան ժողովրդի մեջ այն ժամանակ, երբ նա ամենաշատն ունի նրանց կարիքը»,- ասվում է գրառման մեջ։

Այդ օրը ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ նրա կինը՝ Մելանյա Թրամփը, միացել են Սպիտակ տան Հելոուինի տոնակատարությանը։ ԱՄՆ նախագահն անձամբ նվերներ է բաժանել երեխաներին։