Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել է, որ երկիրը չի ներքաշվի պատերազմի մեջ, եթե հանրապետության դեմ արտաքին ագրեսիա չլինի։ Նրա խոսքերը մեջբերել է БелТА գործակալությունը։

«Հիմա այնպիսի անորոշ ժամանակներ են, որ պետք է դիմանանք։ Եթե դիմանանք, մեր երեխաները կապրեն։ Եթե չդիմանանք, կընկղմվենք այդ անդունդը։ Աշխարհում կան հիսունից ավելի հակամարտություն եւ պատերազմ։ Ես չէի ցանկանա, որ մենք ներքաշվենք 51-րդի մեջ», - ասել է նա։

Լուկաշենկոն խոստացել է, որ երկիրը չի կռվի, եթե «իրեն ձեռք չտան»։

«Սա է նախագահի եւ կառավարության գլխավոր խնդիրը»,- եզրափակել է Բելառուսի առաջնորդը։

Հոկտեմբերի 28-ին Լուկաշենկոն հայտարարել էր, որ Բելառուսը բաց է երկխոսության եւ Արեւմուտքի հետ լարվածությունը նվազեցնելու քայլերի համար, բայց Եվրոպային դեռեւս խաղաղությունը պետք չէ։