Թուրքական դատարանը Քարթալքայա լեռնադահուկային հանգստավայրում հրդեհի գործով 32 մեղադրյալներից 11-ին դատապարտել է ցմահ ազատազրկման։ Այս մասին տեղեկացրել է NTV հեռուստաալիքը։

Դատապարտվածների թվում է նաեւ այն հյուրանոցի սեփականատերը, որտեղ տեղի է ունեցել ողբերգությունը։

Հունվարի 21-ին Grand Kartal հյուրանոցում տեղի ունեցած հրդեհի հետեւանքով զոհվել է 78 մարդ, որոնցից շատերը երեխաներ են, վիրավորվել է ավելի քան 130 մարդ։ Հրդեհի պահին հյուրանոցում եղել է 238 կենվոր։