Ռուսաստանը Ուկրաինայի դեմ օգտագործել է 9M729 հրթիռ, որը կարող է միջուկային մարտագլխիկ կրել, հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան։
Reuters-ին տված մեկնաբանության մեջ նա նշել է, որ արձակումները սկսվել են օգոստոսի 21-ին՝ Ալյասկայում Թրամփ-Պուտին հանդիպումից մի քանի օր անց, և ընդհանուր առմամբ արդեն եղել է 23 արձակում: 2022 թվականին նույնպես եղել է երկու արձակում։
Այս թևավոր հրթիռի գաղտնի մշակման պատճառով Թրամփը 2019 թվականին Միացյալ Նահանգները դուրս է բերել Ռուսաստանի հետ կնքված միջուկային զենքի վերահսկման պայմանագրից, հաղորդում է УНИАН-ը։
Վաշինգտոնն այն ժամանակ պնդում էր, որ 9M729-ը խախտել է համաձայնագիրը և թռել 500 կմ-ից ավելի, մինչդեռ Մոսկվան (ինչպես միշտ) հերքել է դա: Այժմ կա մարտական հաստատում, որ հրթիռը թռել է 1200 կմ, և, փորձագետների կարծիքով, դրա հեռահարությունը 2500 կմ է։



























